Բաժիններ՝

Ինչպես տանը Կոկա-Կոլա պատրաստել

Կարելի՞ է արդյոք տանը Կոկա-Կոլա պատրաստել: Իհարկե կարելի է: Այն կստացվի շատ ավելի համեղ, քան խանութից գնվածը: Եվ շատ ավելի օգտակար: Ահա թե ինչ է դրա համար ահրաժեշտ:

Բաղադրիչներ

1. Նարնջի կեղև – 1 հատ
2. Լայմի կեղև – 1/2 հատ
3. Կիտրոնի կեղև – 1/2 հատ
4. Նարնջի հյութ – 1 հատ
5. Մշկընկույզ – 1/3 թ/գ
6. Չորացրած կոճապղպեղ – 1 թ/գ
7. Չորացրած նարդոս – 1/3 թ/գ
8. Դարչին – 1/2 թ/գ
9. Շաքարավազ – 1 ճ/գ
10. Մեղր – 3 ճ/գ
11. Վանիլի փայտիկ – 1 հատ
12. Անիսոն (ծաղիկներով) – 1/2 հատ
13. Դարչինի փայտիկ – 1 հատ
14. Գազավորված ջուր

Պատրաստման եղանակը

1. Սոտեյնիկի մեջ լցնել 1 բաժակ ջուր: Ավելացնել բոլոր համեմունքները, կեղևները և շաքարավազը: Երբ խառնուրդը եռա, իջեցնել կրակը և եփել 10 րոպե: Ավելացնել հյութը և եփել ևս 10 րոպե:

2. Վերցնել կրակի վրայից, ավելացնել մեղրը և լավ խառնել:

3. Քամել խառնուրդը և 1 ժամ դնել սառնարանի մեջ:

4. Բաժակի մեջ սառույց լցնել, ավելացնել օշարակը և գազավորված ջուրը: Ստանում ենք տնական Կոկա-Կոլա:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս