Բաժիններ՝

Օրգանիզմում երկաթի անբավարարության 10 նշան

Մարդու օրգանիզմը բարդ կառուցվածք և գործառույթներ ունի։ Med2.ru կայքը գրում է, որ օրգանիզմի նորմալ կենսագործունեությունն ապահովելու գործում մեծ դեր ունի նաև երկաթը։ Ահա այն 10 նշանները, որոնք վկայում են օրգանիզմում երկաթի անբավարար քանակի մասին։

1. Քնկոտություն։ Եթե քնում եք սովորականի նման, բայց ավելի հոգնած եք զգում, եթե ցերեկային ժամերին քունը տանում է, եթե քնելուց հետո էլ ուժերը չեն վերականգնվում, սա վախեցնող նշան է։

2. Խնդիրներ կենտրոնանալու հետ։ Ուշադիր կարդացել եք բաղադրատոմսը, սակայն մոտենալով սառնարանին` հասկանում եք, որ չեք հիշում բաղադրիչների մեծ մասը։ Հաճախ նկատում եք, որ եկել եք գործընկերոջ աշխատասենյակ, բայց մոռացել եք, թե ինչ էր պետք հարցնել։ Կինոնկար եք նայում, բայց 30 րոպե անց այն չեք կարող պատմել։ Ժամանակն է դիմել բժշկի։

3. Անհաղթահարելի ցանկություն՝ ուտել որևէ բան, որ պիտանի չէ դրա համար։ Եթե հղի չեք, ապա նման նախընտրությունները պետք է ընդունեք՝ որպես զգուշացում։

4. Շնչահեղձություն։ Վազել եք՝ երթուղայինին հասնելու համար, և 30 րոպե շարունակ կլանում եք օդը և գլխապտույտ զգում։ Սրանք երկաթի անբավարար քանակի նշաններ են։

5. Անգույն մաշկ։ Եթե ֆիզիկական ծանրաբեռնվածության արդյունքում այտերը կարմրում են, ամեն ինչ կարգին է, բայց եթե դրանից հետո էլ դեմքն անգույն է, ժամանակն է միջոցներ ձեռնարկել։

6. Անբացատրելի ցավ մկաններում։ Ձեզ հավանաբար ծանոթ է մկանների ցավը, որն առաջանում է դադարից հետո։ Բայց երկաթի անբավարար քանակի դեպքում մկանների ցավերը կարող են առանց պատճառի առաջանալ։

7. Թույլ եղունգներ։ Այս խնդիրը ևս կարող է կապված լինել երկաթի անբավարար քանակի հետ։

8. Հաճախակի վարակներ։ Դադարեք մեղադրել գործընկերոջ, ով օդորակիչ է միացնում, և ստուգեք առողջական վիճակը։

9. Անհանգիստ ոտքերի համախտանիշ։ Եթե չեք կարողանում հանգիստ նստել սեղանի շուրջ, մշտապես շարժում եք ոտքերը, ապա հնարավոր է՝ օրգանիզմին չի բավականացնում երկաթի քանակը։

10. Սառը ափեր և ոտքեր։ Փողոցում շոգ է, բայց ձեր ձեռքերն ու ոտքերը սառն են։ Չեք կարողանում քնել, քանի որ չեք տաքանում։ Հնարավոր է՝ խնդիրը երկաթի անբավարար քանակն է։

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս