Բաժիններ՝

Գյումրու «Շիրակ» օդանավակայանով հետաքրքրված են մի շարք ավիաընկերություններ

«Պոբեդա» ավիաընկերությունից բացի, այլ ընկերություններ ևս հետաքրքրված են Գյումրու «Շիրակ» օդանավակայանով, բայց Քաղավիացիայի գլխավոր վարչությունն այս պահին դեռ պաշտոնական առաջարկություն չի ստացել: Այս մասին Գյումրիում փետրվարի 3-ին լրագրողներին տեղեկացրեց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը` հավելելով, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանն այս պահին համարվում է միջազգային չափորոշիչներին համապատասխան և սպասարկում է միջազգային չվերթներ:

Սերգեյ Ավետիսյանը նաև տեղեկացրեց, որ «Շիրակ» օդանավակայանի գրավչությունը բարձրացնելու նպատակով սահմանվում են մի շարք արտոնություններ: Այս պահին աերոնավիգացիոն ծառայություն իրականցվում է 50 տոկոս իջեցված սակագնով: Օդանավակայանի զարգացման ծրագրի շրջանակում իրականացվող զեղչային համակարգի կիրառման արդյունքում, պատասխանատուն վստահ է, որ կխթանվի հետաքրքրությունը Գյումրու «Շիրակ» օդանավակայանի նկատմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս