Արտեմ Ասատրյանը՝ նոր 28-ամյա փոխնախարարի մասին

Այսօր լրագրողներին հետ հանդիպման ընթացքում աշխատանքի և սոցիալական հարցերի   նախարար Արտեմ Ասատրյանը՝ պատասխանելով հարցին, թե համակարգը երիտասարդանո՞ւմ է, նոր տեղակա՞լ է ունենալու, ասաց, որ դա բնականոն պրոցես է.  «Եվ ընդհանրապես, պետական կառավարման համակարգում սերնդափոխությունը դա առողջ գործընթաց է, պետք է շարունակական լինի»:

Հիշեցնենք, որ այսօր «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ օրեր առաջ կենսաթոշակի անցնելու կապակցությամբ աշխատանքից ազատվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի   փոխնախարար, 66-ամյա Ֆիլարետ Բերիկյանը, և ըստ թերթի՝ մոտ օրերս այս պաշտոնին կնշանակվի վարչապետի օգնական, 28-ամյա Աշոտ Մարգարյանը։

Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ շուտ չէր նախաձեռնում համակարգի երիտասարդացում, նախարարն ասաց. «Շուտ և ուշը, կարծում եմ, շատ հարաբերական է»:

Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ ի՞նչ խնդիր եք դնելու իր առաջ, ինչին նախարարը հարցով պատասխանեց. «Իր-ն ո՞վ է: Կարո՞ղ եք ասել, իմանամ»:

Դիտարկմանը, թե վարչապետի օգնականը, ով պետք է նշանակվի փոխնախարար, Արտեմ Ասատրյանը նշեց. «Բերեք՝ խոսենք այդ մասին այն ժամանակ, երբ ունենանք որոշում»:

Տեսանյութեր

Լրահոս