
«Զվարթնոց» օդանավակայանից հերքում են՝ Մոսկվա-Երևան ինքնաթիռը չի չեղարկվել

Ռուսական կայքերը տեղեկություն էին տարածել, թե այսօր առավոտյան «Յուտէյր» ավիաընկերությանը պատկանող «Բոինգ-737» ինքնաթիռը չի կարողացել «Շերեմետևո» օդանավակայանից իրականացնել Մոսկվա-Երևան չվերթը։ Թռիչքը չեղարկելու պատճառ են դարձել ինքնաթիռի հետևի հատվածի կոտրված փականները։ Ուղևորներին այլ ինքնաթիռ է տրամադրվել։
Սակայն, ինչպես 168.am-ին հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանից, ռուսական այս ավիաընկերության ինքնաթիռները Երևան են թռչում Մոսկվայի ոչ թե «Շերեմետևո», այլ «Վնուկովո» օդանավակայանից, իսկ Երևան բոլոր չվերթները ժամանակին իրականացվել են, ուշացումներ չեն եղել և տվյալ դեպքում, ամենայն հավանականությամբ, լրատվամիջոցներն ինչ-որ բան շփոթել են։