Բաժիններ՝

Վիճաբանություն, ծեծկռտուք «Թթու ջուր» տարածքում

Հունվարի 31-ին ոստիկանության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել:

Ձեռնարկված միջոցառումներով և նախապատրաստված նյութերով պարզվել է, որ հունվարի 28-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Քարաշեն գյուղի «Թթու ջուր» տարածքում 1987 թ. ծնված Հակոբ Ա.-ն, 1992 թ. ծնված Աշոտ Խ.-ն և 1996 թ. ծնված Դավիթ Մ.-ն վիճաբանել են 1996 թ. ծնված Մարտին Կ.-ի, Արթուր Տ.-ի, Սարգիս Բ.-ի և ոմն Անդրանիկի հետ, վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի, որի ընթացքում Մարտին Կ.-ն պտուտակահանով հարվածել է Հակոբ Ա.-ի թիակին` պատճառելով վնասվածք:

Մարտին Կ.-ն հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Նշանակվել է ԴԲՓ:

Կատարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս