Բաժիններ՝

«ԵԱՀԿ ՄԽ համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման կազմակերպման ուղղությամբ». Ռիչարդ Հոգլանդ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հաջորդ հանդիպումը կազմակերպելու ուղղությամբ, ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նորանշանակ համանախագահ Ռիչարդ Հոգլանդը։

«Ներկայումս մենք համանախագահ գործընկերների հետ քննարկում ենք արտգործնախարարների հանդիպման համար օպտիմալ պահի, ինչպես նաև տարածաշրջան ԵԱՀԿ Մինսկի համանախագահների հաջորդ այցի համար հարմար ժամանակի ընտրության հարցը»,- ասել է նա։

Ամերիկացի դիվանագետը նշել է, որ անհամբերությամբ է սպասում Հայաստան և Ադրբեջան կատարելիք այցին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս