Բաժիններ՝

Կենսաթոշակները կվճարվեն փետրվարի երրորդ աշխատանքային օրվանից

Կենսաթոշակների վճարման գործընթացը կսկսվի փետրվարի 4-ից: Լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը: Նա նշեց, որ արդեն 4-5 տարի է՝ յուրաքանչյուր ամսվա երրորդ աշխատանքային օրը սկսվում են տվյալ ամսվա կենսաթոշակի գումարների վճարումները:

«Արդեն ունենք կենտրոնացված համակարգ, և, հետևաբար, կենսաթոշակների վճարման հետ կապված որևէ տեխնիկական խոչընդոտ, որևէ խնդիր չի առաջանում»,- ասաց Ասատրյանը՝ հավելելով, որ հաջորդ տարի բոլոր տիպի վճարումները նման համակարգով կիրականացվեն:

Պետական կենսաթոշակային ապահովության հարաբերությունները կարգավորվում են ՀՀ Սահմանադրությամբ, ՀՀ միջազգային պայմանագրերով, «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքով, այլ օրենքներով և իրավական այլ ակտերով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728