«Ինչո՞ւ պետք է Սեյրան Օհանյանը ղեկավարի դաշինքը, Վարդան Օսկանյանն իր քաղաքական կշռով ավելի է նրանից»

«Բացի Լևոն Տեր-Պետրոսյանից՝ որևէ մեկը չի խոսում, թե ինչպիսի լուծում պետք է տրվի Ղարաբաղի հարցին. ինչքա՞ն կարելի է ջայլամի քաղաքականություն տանել, բոլոր դեպքերում հարցերի հարցը Ղարաբաղյան խնդիրն է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր, քաղաքագիտության դոկտոր Սուրեն Զոլյանը։

Ըստ նրա՝ անհրաժեշտ է, որ բոլոր քաղաքական ուժերը խոսեն ոչ թե իրենց ցանկությունների մասին, այլ հենց Ղարաբաղի հարցի մասին։

Ս. Զոլյանը Գագիկ Ծառուկյանի վերադարձը քաղաքականություն պատահական չի համարում։

«Ամենամեծ շահերի բախումը տեղի է ունենում հենց ՀՀԿ-ում, որովհետև նրանք ամենամոտն են կանգնած ռեսուրսներին։ Այստեղ բավականին լուրջ խնդիրներ են առաջ գալիս, ու ամենասուր պայքարը հենց այստեղ է։ Փաստորեն, մենք մի 6-7 տարի առաջ տեսանք, թե ինչպես հեռացավ հիմնադիրների առաջին ալիքի առաջնորդը՝ Տիգրան Թորոսյանը, և նրան փոխարինեց ՀՀԿ-ի երկրորդ ալիքի կարկառուն ներկայացուցիչը՝ Հովիկ Աբրահամյանը, երրորդ ալիքն էլ Սերժ Սարգսյանի բերած մարդիկ են, դրանից հետո ունեցանք չորրորդ ալիքը, հիմա 5-րդն է՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ։ Այսինքն՝ մենք տեսնում ենք որոշակի օրինաչափություն։ Չմոռանանք, թե ինչպես են փոխվում ՀՀԿ-ի առաջնորդները՝ Աշոտ Նավասարդյան, Վազգեն Սարգսյան, Անդրանիկ Մարգարյան։ Այսինքն՝ դուք տեսնում եք՝ ինչպես է կատարվում իշխանափոխությունը կուսակցության մեջ»,- նշեց քաղաքագետը։

Կարդացեք նաև

Նա նկատեց, որ ամբողջ ՀՀԿ-ն՝ մեկ մարդու նման, այն ժամանակ դեմ դուրս եկավ Գագիկ Ծառուկյանին, իսկ ԲՀԿ-ն չպաշտպանեց.

«Դա եղել է ուժերի դասավորություն։ Այսօր իրավիճակը փոխվել է։ Ես չգիտեմ՝ ինքը հիմա ի՞նչ նոր ռեսուրսների է տիրապետում, համենայն դեպս, ինքն ի վիճակի է բացել նոր գիրքը, և երեկվա քննադատողները, կարծես թե, եթե անգամ չեն էլ փոխել իրենց դիրքորոշումները, համենայնդեպս, լռում են։ Դա ոչ թե քաղաքական տերմիններով պետք է բացատրել, այլ ավելի շուտ՝ ջունգլիների օրենքներով։ Հիշեք «Մաուգլին», այնտեղ շատ լավ պատկերված է, թե ինչպես են շնագայլերը հարձակվում գայլի վրա, երբ ինքը թույլ է, և հետ են քաշվում, երբ այդ գայլն ուժեղանում է»։

Ս. Զոլյանը Ռոբերտ Քոչարյանի գործոնը Սեյրան Օհանյանի շուրջ ձևավորվող դաշինքում չի տեսնում։ Նրա համար անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Սեյրան Օհանյանը ղեկավարի դաշինքը, այն դեպքում, երբ Վարդան Օսկանյանն իր քաղաքական կշռով ավելի է նրանից, իսկ Սեյրան Օհանյանն էլ, ըստ Ս. Զոլյանի, համեստ մարդ է։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս