Բաժիններ՝

«Փառք Աստծո, Լիոնել Մեսսին արգենտինացի է». Դիեգո Մարադոնա

1986թ. Աշխարհի չեմպիոնն Արգենտինայի հավաքականի երկրպագուներին խնդրել է հանգիստ թողնել «Բարսելոնայի» հարձակվողին:

«Ես տանել չեմ կարող մարդկանց այն հայտարարությունները, որ Մեսսին ֆենոմեն չէ միայն այն պատճառով, որ չի հաղթել Աշխարհի առաջնությունը: Մեսսին մեծագույն ֆուտբոլիստ է, անկախ այն բանից՝ դարձե՞լ է նա Աշխարհի չեմպիոն, թե՞ ոչ:

Ես 56 տարեկան եմ և ես կարող եմ ասել, որ երբեք չեմ տեսել այնպիսի ֆուտբոլիստի, ինչպիսին Լեոն է: Փառք Աստծո, Մեսսին արգենտինացի է: Մենք ունենք Մեսսիին, ունենք Հռոմի պապ, ունենք Մարադոնա:

Ինչո՞ւ ենք մենք անընդհատ հայտարարում, որ նա չի կարող համարվել ֆենոմեն՝ առանց Աշխարհի առաջնություն հաղթելու: Ես հաղթել եմ Աշխարհի առաջնությունը, որովհետև խաղացել եմ այնպիսի տղաների հետ, ինչպիսին են Ռիկարդու Ջուստին, Խորխե Բուրուչուգան, Ներու Պումպիդոն, Օսկար Ռուջերին և շատ ուրիշներ»,- Մարադոնային է մեջբերում ESPN-ը:

3 տարվա ընթացքում Լիոնել Մեսսին Արգենտինայի հետ պարտվել է 2014թ. Աշխարհի առաջնության, 2015թ. Ամերիկայի գավաթի և 2016թ. Ամերիկայի գավաթի եզրափակիչները:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս