«Ինձ որ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ք՝ կասեմ՝ մորդ կտանես, կհանձնես, էլա՞վ». Մանվել Գրիգորյան

«Ես միշտ էլ ցուցակով գնացել եմ, եթե հարկ լինի, էդ հլը կորոշենք: Պրիչոմ, ես որպես քաղաքացի պարտավոր եմ ու կոչ եմ արել բոլոր մեր երկրապահ ընկերներին, որ մենք իրավունք չունենք մեր երկրի ճակատագրին չմասնակցելու, մեր բախտին չմասնակցելու»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում, պատասխանելով լրագրողների հարցին՝ մասնակցելո՞ւ է արդյոք առաջիկա խորհրդարանական ընտրություններին, ասաց  ՀՀԿ-ական պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը:

Հարցին՝ մամուլում քննարկումներ կան, որ վերջին շրջանում իր հարաբերությունները ՀՀԿ-ի հետ այնքան էլ լավ չեն՝ Մանվել Գրիգորյանն այսպես պատասխանեց. «Ինչի՞ պիտի խնդիր ունենամ ՀՀԿ-ի հետ: Խի՞ պիտի խնդիր ունենամ, ինչի՞ համար, անունը ի՞նչ եք դնում»:

Դիտարկմանը, որ գուցե Սեյրան Օհանյանի հետ լինեք՝ նա պատասխանեց. «Ա լավ, էլի: Մարդ կա, թող գա ընձի միանա, ես ի՞նչ միանամ»:

Իսկ այն հարցին, թե ինչպես է վերաբերում առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկին, որ կարելի է հողեր հանձնել, Մանվել Գրիգորյանը պատասխանեց. «Իրան էլ հարցրեք, ինքն է խոսում: Ինձ որ մեկը հարցնի՝ հող կհանձնե՞ք՝ կասեմ՝ մորդ կտանես, կհանձնես, էլա՞վ»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս