
«Անցանք էդ թեման». Վլադիմիր Գասպարյանը՝ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու մասին

«Այսօր մեր հպարտության օրն է, բայց ամեն հպարտանալուց էլ չպետք է մոռանանք, որ ճանապարհի վրա լիքը-լիքը թերություններ ունենք, և մեր հպարտությունն ամրապնդենք՝ այդ թերությունները շտկելով»,- այսօր «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Լրագրողները հետաքրքրվեցին նաև նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդու աշխատանքից ազատման մասին: Հարցին՝ արդյո՞ք դա ուներ քաղաքական դրդապատճառներ, ինչին ի պատասխան ոստիկանապետը պատասխանեց. «Անցանք էդ թեման: Մենք մեկնաբանություններ տվել ենք»:
Հիշեցնենք, որ Արմավիրի մարզի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբորորդին՝ Արսեն Աբրահամյանը, որը սեփական դիմումի համաձայն ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Երեկ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Արմավիրի մարզի ոստիկանապետ է նշանակվել ոստիկանության գնդապետ Արսեն Այվազյանը: