
Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի հեռանալը ՀՀԿ-ից Արարատի մարզում քաոս է առաջացրել։
Երեկ տեղեկություն ստացանք, որ ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սևան Քոչարյանն իր մոտ է հրավիրել Աբրահամյանի ազդեցության տիրույթում գտնվող հանրապետական որոշ գյուղապետերի և հրահանգել, որ ՀՀԿ-ից դուրս գալու և «տակից» Հովիկ Աբրահամյանին աջակցելու դեպքում պրոբլեմներ կունենան։ Հովիկ Աբրահամյանի հեռանալուց հետո ակտիվ խոսակցություններ կան, որ մարզում ՀՀԿ-ից նրա քայլին հետևողներ կլինեն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում։