
Շարքային Գարիկ Վարդանյանը Սերժ Սարգսյանի հրամանագրով հետմահու պարգևատրվել է Մարտական ծառայության մեդալով

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը հունվարի 16-ին ստորագրել է շարքային Գարիկ Վարդանյանին Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին հրամանագիր։ ՀՀ Նախագահի հրամանագրում նշված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Հայրենիքի սահմանները պաշտպանելիս ցուցաբերած արիության և անձնվիրության համար թիվ N զորամասի զինծառայող, շարքային Գարիկ Արտաշեսի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»: