Բաժիններ՝

«Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումը չի խոչընդոտում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերություններին». Ֆիքրի Ըշըք

Մոսկվայի և Անկարայի հարաբերությունների ամրապնդումը չի նշանակում Թուրքիայի և ՆԱՏՕ-ի հարաբերությունների վատթարացում, հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը Անկարայում դեսպանների IX համաժողովի ընթացքում, հայտնում է «Անադոլու» գործակալությունը։

Նրա խոսքով՝ Անկարան նախկինի պես հավատարիմ է Հյուսիսատլանտյան դաշինքի ներսում համերաշխության ամրապնդմանը։

«ՆԱՏՕ-ի կառույցների գործունեության մեջ չի եղել ոչ մի խնդիր, որի աղբյուրը լիներ Անկարան։ Թուրքիան նախկինի պես հավատարիմ է ՆԱՏՕ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին։ Դրանում ոչ մի կասկած լինել չի կարող»,- ասել է Ըշըքը։
Նա ընդգծել է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունները չեն կարող խոչընդոտ լինել Անկարայի՝ այլ երկրների ու կառույցների հետ համագործակցության ճանապարհին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031