6 գաղտնիք Հարվարդի գիտնականներից, որոնք կհուշեն, թե ինչպես մեծացնել բարի և պատասխանատու երեխաներ
Բոլոր ծնողներն ուզում են, որպեսզի իրենց երեխաները մեծանան մի փոքր ավելի լավը, քան իրենք են:
Ահա 6 խորհուրդ Հարվարդի գիտնականներից, որոնք կհուշեն՝ ինչպես դաստիարակել իսկապես բարի, պատասխանատու և կարեկից երեխաների:
1. Սովորեցրեք երեխային վերահսկել էմոցիաները
Ցասումը, տխրությունը և հիասթափությունը կարող են հունից հանել ոչ միայն երեխային: Բայց մենք կարող ենք մեր երեխաներին մի քանի դաս տալ այն մասին, թե ինչպես կարելի է գլուխ հանել այդպիսի էմոցիաներից, և զուր տեղը չփչացնել նյարդերը: Երբ երեխան հանգիստ է, ցույց տվեք նրան այս պարզ տեխնիկան. խորը շունչ քաշեք քթով, արտաշնչեք բերանով և հաշվեք մինչև հինգը: Եթե տեսնում եք, որ Ձեր երեխան վրդովված է, հիշեցրեք նրան այս 3 քայլերի մասին և արեք դա նրա հետ միասին:
2. Պատմեք արարքի համար պատասխանատվության մասին
Մայրը և հայրը. ահա այն գլխավոր մարդիկ, ում երեխան ձգտում է նմանվել: Պատմեք բարոյականության, փոխօգնության, շրջապատող աշխարհի և էկոլոգիական պրոբլեմների մասին, բացատրեք, թե ինչ է պատասխանատվությունը կատարած արարքի համար: Եվ ամենագլխավորը, մի մոռացեք ցուցադրել բառերը սեփական օրինակով. խրախուսել այն բոլոր բարի գործերը, որոնք կցանկանան կատարել Ձեր երեխաները:
3. Սովորեցրեք երեխային կարեկցել և օգնել թույլերին
Շատ կարևոր է, որպեսզի երեխան կարողանա կարեկցել ոչ միայն մոտիկներին և ընկերներին, այլ նաև բոլոր նրանց, ովքեր աջակցության կարիք ունեն: Խնդրեք, որպեսզի նա պատկերացնի, թե ինչպես իրեն կզգար, եթե նորեկ լիներ դասարանում: Պատմեք նաև ավելի գլոբալ պրոբլեմների մասին. ի՞նչ կարելի է անել այն երեխաների համար, ովքեր ուտելիք չունեն: Իսկ նրանց համար, ովքեր սեփական տուն չունեն: Նպաստեք սոցիալական պատասխանատվության զարգացմանը և թույլ տվեք նրան տարիքին համապատասխան միջոցներ ձեռնարկել:
4. Սովորեցրեք երեխային շնորհակալ լինել
Թող Ձեր երեխան չամաչի ավելորդ անգամ բարի խոսք ասել և արտահայտել իր երախտագիտությունը: Սկսեք փոքր բանից, օրինակ, առաջարկեք գրկել և շնորհակալություն հայտնել տատիկին՝ համեղ կերակուրի համար, օգնել տնային գործերում: Ի դեպ, հետազոտությունները ցույց են տալիս, որ մարդիկ, ովքեր չեն ամաչում արտահայտել իրենց երախտագիտությունը, ավելի երջանիկ են և առողջ:
5. Սովորեցրեք վարքագծի կանոնները և սահմանեք սեփական ընտանեկան արժեքները
Ծնողներից շատերը շատ սրտահույզ են վերաբերվում երեխաների հաջողությանը դպրոցում և սպորտում: Իսկ ինչո՞ւ ուշադրություն չդարձնել երեխայի էթիկական վարքագծին: Ճշտորեն սահմանեք ընտանեկան արժեքները և հետևեք, որպեսզի երեխայի և բառերը, և գործողությունները համապատասխանեն իրար: Արդյո՞ք նա իրեն հարգալից է պահում, պահո՞ւմ է արդյոք խոստումը, ինչպե՞ս է վերաբերվում հասակակիցներին, ինչպե՞ս է վերաբերվում նրանց, ում անարդարացի վիրավորել են: Եվ մի մոռացեք, թե երեխան ումից է օրինակ վերցնում:
6. Ավելի շատ ժամանակ անցկացրեք երեխայի հետ
Եթե Ձեր ամբողջ շփումը երեխայի հետ լինի զրույցը կարգուկանոնի մասին, ապա Ձեզանից լավ ուսուցիչ դուրս չի գա: Աշխատեք վստահություն ներշնչող հարաբերություններ կառուցել. ավելի հաճախ զրուցեք և խաղացեք, միասին ժամանակ անցկացրեք, ինչ-որ տեղ գնացեք և, իհարկե, մի մոռացեք ցույց տալ, թե ինչքան շատ եք իրեն սիրում: Եվ այդ ժամանակ Ձեր փոքրիկը կմեծանա բարի, անկեղծ մարդ, ով լավ կիմանա, թե ինչ է սերը և հարգանքը, իսկ հետո կկարողանա կիսվել այդ զգացումներով շրջապատի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը