5 խելահեղ բիզնես գաղափարներ, որոնք արդեն կյանքի են կոչվել (լուսանկարներ)
Հնարավոր է՝ այս գաղափարները շատերի մտքում են հղացել, սակայն գտնվել են խիզախներ, որոնք մտածելուց բացի՝ անցել են կոնկրետ քայլերի։ Արդյունքում՝ վաճառքում են հայտնվել, օրինակ, համբույր փոխանցող սարքը կամ ջրի մեջ լուծվող լողազգեստը։
1. Kissenger
Kissenger-ը (քիսինջեր) բջջային հեռախոսի համար նախատեսված սարք է, որը թույլ է տալիս համբույրը փոխանցել տարածության մեջ։ Այն մշակել են Լոնդոնի գիտնականները, որոնք համոզված են, որ իրենց գյուտը թույլ կտա մարդկանց ջերմ հարաբերություններ պահպանել անգամ մեծ հեռավորության վրա։
Աշխատանքի սկզբունքը հետևյալն է. անհրաժեշտ է ներբեռնել համապատասխան ծրագիրը, հետո համբուրել «խելացի»սենսորային մակերեսը։ Շուրթերի հպման արդյունքում սենսորը գեներացնում է համբույրի պատճենը և ուղարկում այն զրուցակցին։ Վերջինս նույնպես պետք է շուրթերը հպի սենսորին՝ համբույրը զգալու համար։
2. Լուծվող լողազգեստ
Գերմանական ընկերություններից մեկը արտադրանք է թողարկել, որը նախատեսված է տղամարդկանց զվարճացնելու համար։ Կանացի լողազգեստը արտաքինից չի տարբերվում սովորական լողազգեստներից, սակայն այն պատրաստված է այնպիսի նյութից, որը ջրի մեջ անհետանում է 3 րոպեի ընթացքում։
Այն կարելի է ձեռք բերել ինտերնետ-խանութների միջոցով։ Եվրոպական շատ կազմակերպություններ հանդես են եկել այս նորույթի դեմ` համարելով, որ դա նվաստացուցիչ է կանանց համար։
3. Դագաղ՝ երաժշտությամբ
Շվեդական Pause Ljud & Bild թողարկել է երաժշտական դագաղ։ Այժմ հնարավոր է սիրած մեղեդիների track-list կազմել՝ այն աշխարհի համար, իսկ մահացողի բարեկամները կարող են պարբերաբար թարմացնել այն։
Դագաղը կոչվում է CataCoffin։ Դրանում տեղադրված է աուդիո-համակարգ, սաբվուֆեր և զույգ բարձրախոսներ։
4. Խելացի միկրոաավտոբուս՝ ԿամԱԶ-ից
Այսպիսի «անօդաչու» միկրոավտոբուսներ են ցանկանում ներդնել Ռուսաստանում մինչև 2018 թվականը։ Կոնկրետ այս մեկը կոչվում է «Շատլ». այն ԿամԱԶ-ի, Յանդեքսի և ավտոմոբիլային գիտահետազոտական ինստիտուտի համատեղ նախագիծն է։
«Շատլը» նախատեսված է 12 նստած և 12 կանգնած ուղևորների տեղափոխման համար։ Առավելագույն արագությունը 25կմ/ժ է։
Այս տեսակ մեքենան դեռևս դժվար է պատկերացնել որպես հասարակական տրանսպորտ, այդ իսկ պատճառով այն նախատեսվում է օգտագործել գիտական և ցուցահանդեսային կենտրոններում, ինչպես նաև՝ ցուցահանդեսներում։
5. Հյուրանոց՝ հին ավտոբուսներում
Չինաստանի զվարճանքների այգիներից մեկում անսովոր հյուրանոց է հայտնվել։ Սեփականատերը հին ավտոբուսներ է գնել և դրանցում թեմատիկ ինտերիերներ ստեղծել։ Մինի-հյուրանոցները կահավորված են անհրաժեշտ ամեն ինչով։
Յուրաքանչյուր ավտոբուսի կահավորման համար ծախսվել է 9000 դոլար, իսկ ավտոբուս-հյուրանոցում հանգրվանելու 1 գիշերվա արժեքը 49 եվրո է։