Բաժիններ՝

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել է Ռուսաստանի դեսպանին սպանած անձի և Ֆեթուլլահ Գյուլենի կողմնակիցների կապի մասին

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշողլուն հայտարարել է, որ Անկարան տեղեկատվության է տիրապետում Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովին սպանած անձի և Ֆեթուլլահ Գյուլենի կողմից ղեկավարվող կազմակերպության կապի մասին։ Այս մասին հայտնում է թուրքական Anadolu գործակալությունը։

«Մեր տնօրինության տակ առկա տեղեկատվությունն ու փաստաթղթերը խոսում են այն մասին, որ մարդասպանը կապված է եղել ֆեթուլլահ Գյուլենի ահաբեկիչների հետ»,- հայտարարել է Թուրքիայի ԱԳՆ ղեղակավարը։

Թուրքիայում ՌԴ դեսպանը սպանվել է 2016թ. դեկտեբերի 19-ին՝ Անկարայում ֆոտոցուցահանդեսի ցացման ընթացքում ելույթ ունենալիս։ Թուրքական իշխանությունները հաղորդել են, որ հարձակումն իրականացրել է ոստիկանության աշխատակից Մևլյութ Մերթ Ալթընթաշը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս