
«Չելսին» պատրաստ է փոխանակել Տիբո Կուրտուային Խամես Ռոդրիգեսի հետ

«Ռեալը» ստիպված կլինի թուլացնել կազմը:
Տիբո Կուրտուան ակտիվ բանակցություններ է վարում «Ռեալի» հետ և արդեն հրաժարվել է երկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ:
Նախորդ շաբաթ տեղեկություն հայտնվեց, որ բելգիացին թիմակիցներին հայտնել է Մադրիդ տեղափոխվելու մտադրության մասին: Լոնդոնում պատրաստ են քննարկել դարպասապահի վաճառքի տարբերակը, բայց նպատակ ունեն ներկայացնել սեփական պահանջները:
Ինչպես հաղորդում է AS-ը, «Չելսիի» ղեկավարությունն ուզում է ներգրավել Կուրտուային Խամես Ռոդրիգեսի ձեռքբերման գործարքի մեջ:
«Չելսին» ԱՊԼ-ի առաջատարն է, «Ռեալը»՝ Լա Լիգայի:
Պատրաստեց Անի Գաբուզյանը