
«12 անընդմեջ հաղթանակ ԱՊԼ-ում. ուղղակի ֆանտաստիկ է». Անտոնիո Կոնտե

«Չելսիի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պատմել է Անգլիայի առաջնությունում «Բորնմութի» նկատմամբ տարած հաղթանակի մասին (3:0):
«Մենք լավ խաղ անցկացրեցինք, կարող էինք ավելի շատ խփել, բայց ինձ ամեն ինչ դուր եկավ: Մենք հանդիպմանը դուրս եկանք՝ առանց կարևոր խաղացողների, բայց միևնույն է, լավ խաղացինք: Առաջին անգամ մենք խաղում էինք՝ առանց իսկական հարձակվողի, թիմը խաղարկել էր այդ տակտիկան մարզումների ժամանակ:
Բայց պետք չէ մոռանալ, որ մեր շարքերում է Բատշուային, ով մեծ տաղանդ ունի: Հիմա նա հարմարվում է ԱՊԼ-ին, ես հավատում եմ նրան: ԱՊԼ-ում հեշտ չէ 12 անընդմեջ հաղթանակ տանել: Դա ուղղակի ֆանտաստիկ է, բայց պետք է շարունակել նույն ոգով: Առջևում հաջորդ դժվար խաղն է: Պետք է լավ պատրաստվել»,- ասել է Կոնտեն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը