Բաժիններ՝

Մարկ Կլատենբուրգը դարձավ տարվա լավագույն մրցավար

Ֆուտբոլի պատմության և վիճակագրության միջազգային ֆեդերացիան (IFFHS) ամփոփել է 2016թ. լավագույն մրցավարի կոչման համար անցկացված քվեարկության արդյունքները: Լավագույն մրցավար է ճանաչվել Մարկ Կլատենբուրգը, ով աշխատել է Անգլիայի գավաթի եզրափակչում, Չեմպիոնների լիգայի եզրափակչում և Եվրո-2016-ի եզրափակչում:

Մյուս արդյունքները.

1. Մարկ Կլատենբուրգ (Անգլիա) – 141 միավոր
2. Նիկոլա Ռիցոլի (Իտալիա) – 65 միավոր
3. Վիկտոր Կոշաի (Հոլանդիա) – 55 միավոր
4. Յունաս Էրիկսոն (Շվեդիա) – 44 միավոր
5-6. Ջյունեյեթ Չակիր (Թուրքիա) և Բյուրն Կույպերս (Հոլանդիա) – 28-ական միավոր

Քվեարկությանը մասնակցել են լրագրողներ և փորձագետներ աշխարհի 65 երկրներից:
2014 և 2015 թվականներին հաղթող է ճանաչվել Նիկոլո Ռիցոլին: Մարկը 2-րդ անգլիացի մրցավարն է, որ նվաճել է մրցանակը: Առաջինը եղել է Հովարդ Ուեբը, ով հաղթել է 2010 և 2013 թվականներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս