ԿԲ-ն նոր հուշադրամներ է դրել շրջանառության մեջ

ՀՀ կենտրոնական բանկը դեկտեմբերի 26-ից շրջանառության մեջ է դրել «Բոստոնի լաբիրինթոս» և «Վաալսի լաբիրինթոս» արծաթե հուշադրամները: Այս մասին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:

«ԲՈՍՏՈՆԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված են Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսը, Հայոց ցեղասպանությունից փրկված ներգաղթյալների պատվին կանգնեցված հուշարձանը և քաղաքի համայնապատկերը: Շրջագծով «BOSTON USA», «ԱՄՆ ԲՈՍՏՈՆ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Բոստոնի «Հայկական ժառանգության այգի» լաբիրինթոսի գծապատկերը՝ հավերժության նշանը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսի ճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը- 5000 դրամ

Մետաղը և հարգը – արծաթ 9250

Քաշը- 62,2 գ

Ձևը-անհատական

Որակը- պրուֆ

Դրամաշուրթը- հարթ

Տպաքանակը- մինչև 2000 հատ

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

«ՎԱԱԼՍԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍ» ՀՈՒՇԱԴՐԱՄ

Հուշադրամի դիմերեսին պատկերված է ՀՀ զինանշանը: Զինանշանից ներքև հուշադրամի անվանական արժեքն է` «DRAM 5000 ԴՐԱՄ» և հուշադրամի թողարկման տարեթիվը` «2016»: Փոքր շրջագծով մակագրված է «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA»: Հուշադրամի կենտրոնում պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսը, իսկ ներքևի հատվածում՝ Բելգիայի, Նիդեռլանդների և Գերմանիայի սահմանների հատումը խորհրդանշող հուշարձան: Շրջագծով «VAALS NETHERLANDS», «ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ ՎԱԱԼՍ» մակագրություններն են և ազգային զարդանախշ:

Հուշադրամի դարձերեսին պատկերված է Վաալսի «Երեք երկրների սահմանակետ» լաբիրինթոսի գծապատկերը՝ դիտակետը կենտրոնում: Շրջագծով «LABYRINTHS OF THE WORLD», «ԱՇԽԱՐՀԻ ԼԱԲԻՐԻՆԹՈՍՆԵՐԸ» մակագրություններն են:

Հուշադրամը պարունակում է գնդակ, որը տեղաշարժվում է լաբիրինթոսիճանապարհներով:

Տեխնիկական չափանիշները

Անվանական արժեքը- 5000 դրամ

Մետաղը և հարգը- արծաթ 9250

Քաշը- 62,2 գ

Ձևը- անհատական

Որակը- պրուֆ

Դրամաշուրթը- հարթ

Տպաքանակը-  մինչև 1500 հատ

Հուշադրամը հատվել է Լիտվայի դրամահատարանում:

Տեսանյութեր

Լրահոս