
Սևակ Խանագյանը ճանաչվել է ուկրաինական X-Factor-ի հաղթող

Ուկրաինայում ավարտվել է X-Factor նախագծի 7-րդ եթերաշրջանը, որի եզրափակչում մեր հայրենակից Սևակ Խանագյանի մրցակիցը Detach խումբն էր։
Սևակը, ով եզրափակչում հավաքեց հեռուստադիտողների ամենաշատ ձայները, ճանաչվեց ուկրաինական X-Factor հեռուստաշոուի 7-րդ եթերաշրջանի հաղթող: