
Մեսսին կհեռանա «Բարսելոնայից», եթե թիմը չգնի Ֆաբրեգասին

Ֆուտբոլային աշխարհը սպասում է նրան, թե ինչ որոշում կկայացնի կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին՝ մնալ կատալոնական ակումբում, թե՞ փնտրել նոր արկած: Այս ընթացքում կատալոնական ակումբը շարունակում է լսել Մեսսիի քմահաճույքները:
Ըստ իսպանական մամուլի՝ այս անգամ Մեսսին սպառնացել է չերկարաձգել ակումբի հետ պայամանգիրը, եթե կատալոնացիները չգնեն իսպանացի ֆուտբոլիստ Սեսկ Ֆաբրեգասին:
Ֆաբրեգասն ու Մեսսին մտերիմ ընկերներ են և ինչպես Արգենտինայի ազգային հավաքականում, այնպես էլ կատալոնական ակումբում Մեսսին ցանկանում է խաղալ իր ընկերների հետ:
«Բարսելոնայի» և Մեսսիի պայամանագիրը ավարտվում է 2018 թվականին:
Սիրարփի Աղաբաբյան