
Էնդի Մարեյը 3-րդ անգամ անընդմեջ դարձավ BBC-ի վարկածով տարվա լավագույն մարզիկ

Բրիտանիայի սերը հասավ թենիսիստին: Բիրմինգհեմում անցկացվեց BBC հեռուստաալիքի Sports Personality of the Year մրցանակի հանձնման արարողությունը: Աշխարհի առաջին ռակետ Էնդի Մարեյը ստացավ ամենաշատ ձայները և դարձավ հաղթող գլխավոր անվանակարգում՝ որպես տարվա լավագույն մարզիկ:
Շոտլանդացի մարզիկը հավաքեց 247 հազար ձայն, որը մոտ 2 անգամ ավելի էր 2-րդ տեղը գրաված եռամարտիկ Ալիստեր Բրոունլիից: Այսպիսով, Մարեյը դարձավ BBC-ի մրցանակի եռակի դափնեկիր: 3-րդ տեղը գրավեց 58-ամյա ժոկեյ Նիկ Սքելթոնը, ով 2016թ. Օլիմպիական խաղերի չեմպիոնն է: «Լեսթերի» ֆուտբոլիստ Ջեյմի Վարդին գրավեց 9-րդ տեղը, «Ռեալի» ֆուտբոլիստ Գարեթ Բեյլը՝ 12-րդ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը