Բաժիններ՝

Մինսկը Բաքվի պահանջով ցանկանում է Բաքու արտահանձնել Ղարաբաղ այցելության համար ձերբակալված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին

Մինսկում Ադրբեջանի պահանջով կալանավորված հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը տեղափոխվել է ժամանակավոր պահպան մեկուսարան: Այս մասին ասվում է բլոգերի կնոջ՝ Եկատերինա Կոպիլովայի հայտարարության մեջ, որը հրապարակել են մի շարք ԶԼՄ-ներ: Այս մասին հայտնում է newsru.co.il գործակալությունը:

Նրա խոսքով՝ Ալեքսանդր Լապշինը ձերբակալվել է դեկտեմբերի 15-ին Մինսկում ու տեղափոխվել է Պերվոմայսկի շրջանի ոստիկանական բաժանմունք: Լապշինի նկատմամբ միջպետական հետախուզում էր հայտարարել Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղ այցելության համար:

Ալեքսանդրը ձերբակալության պահից ի վեր գտնվում է Պերվոմայսկի շրջանի ոստիկանական բաժանմունքում: Դեկտեմբերի 16-ին Մինսկի Պերվոմայսկի շրջանի դատախազի տեղակալը որոշում էր կայացրել նրան կալանավորել, մինչև լուծվի նրա արտահանձնման հարցն Ադրբեջան:

Ներկայումս Լապշինը գտնվում է Մինսկի №1 քննչական մեկուսարանում:

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող Լապշինը 2011թ. ապրիլին և 2012 թվականի հոկտեմբերին այցելել է Լեռնային Ղարաբաղ «անօրինական ռեժիմի՝ միջազգային մակարդակով քարոզչության նպատակով»:
Ադրբեջանի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն՝ բլոգերը «խախտել է Ադրբեջանի պետական սահմանի և անձնագրերի մասին օրենքները»։

Բլոգերի նկատմամբ Ադրբեջանում մի քանի քրեական գործ է հարուցվել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս