
Լեհաստանի ՆԳՆ ղեկավարը ընդդիմությանը մեղադրել է պետական հեղաշրջման փորձի մեջ

Ընդդիմության գործողությունները, որոնք դեկտեմբերի 16-ին արգելափակել են Լեհաստանի խորհրդարանի աշխատանքն ու կազմակերպել բողոքի ակցիա, անհրաժեշտ է որակել որպես հեղաշրջման փորձ, հայտարարել է Լեհաստանի ներքին գործերի նախարար Մարիուշ Բլաշչակը: Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Նրա խոսքով՝ դեկտեմբերի 16-ի իրադարձությունները իշխանություններն անօրինական կերպով գրավելու փորձ են եղել:
Դեկտեմբերի 17-ին ցուցարարները վերսկսել էին բողոքի ակցիայի գործողություններն իշխանությունների «ոչ ժողորդավարական որոշումների» դեմ: Մոտ 2 հազար ցուցարար էր հավաքվել նախագահական նստավայրի մոտ: Նրանք վանկարկել են «ազատություն, հավասարություն, ժողովրդավարություն»:
Ցուցարարները երթով շարժվել են Սեյմի ուղղությամբ: Ուրբաթ օրը ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել էին մասնակցել խորհրդարանի նիստերին ու արգելափակել էին Սեյմի աշխատանքը՝ որպես բողոքի նշան լրագրողների աշխատանքը լսումների ժամանակ սահմանափակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այսօր ևս բողոքի ցույցերը Վարշավայումշարունակվելու են: