
Արոնյան-Նակամուրա պարտիան ավարտվեց ոչ-ոքի արդյունքով. London Chess Classic

Տեղի ունեցավ London Chess Classic մրցաշարի 8-րդ տուրը:
Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչոքի խաղաց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Հիկարու Նակամուրայի հետ: Ոչ-ոքի արդյունքով ավարտվեց նաև մրցաշարի առաջին և երկրորդ հորիզոնականներում ընթացող Ուեսլի Սոյի ու Ֆաբիանո Կարուանայի դիմակայությունը, իսկ աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը հաղթանակ տոնեց Վեսելին Թոփալովի նկատմամբ:
Հոլանդացի Անիշ Գիրին 8-րդ տուրում գրանցեց 8-րդ ոչոքին. այս անգամ նրա մրցակիցն էր Վլադիմիր Կրամնիկը: Միավորը կիսեցին նաև Մայքլ Ադամսն ու Մաքսիմ Վաշիե-Լագրավը: