Բաժիններ՝

ԵԱՏՄ-ին բաժին է ընկնում Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության 27.3%-ը

2016 թվականի հունվար-հոկտեմբերին Հայաստան- ԵԱՏՄ երկրներ առևտրաշրջանառության ծավալը կազմել է շուրջ 1.1 մլրդ դոլար, որից 1.08 մլն դոլարը բաժին է ընկնում Ռուսաստանին։

Բելառուսի հետ առևտրաշրջանառության ծավալը 29.8 մլն դոլար է, Ղազախստանի հետ՝ 5.8 մլն դոլար, իսկ Ղրղզստանի հետ առևտրաշրջանառությունն այնքան քիչ է, որ այդ երկիրը անգամ առանձին տեղ չի գտնում արտաքին առևտրի մասին Հայաստանի պաշտոնական վիճակագրության մեջ ներկայացվող 4 տասնյակ երկրների շարքում (այս տարվա ընթացքում Ղրղզստանից Հայաստան ներմուծվել է ընդամենը 10 դոլարի ապրանք)։

Տոկոսային առումով՝ 2016 թվականի առաջին 10 ամիսներին ԵԱՏՄ երկրներին բաժին է ընկել Հայաստանի ընդհանուր առևտրաշրջանառության 27.3%-ը (համեմատության համար՝ Եվրամիության երկրների տեսակարար կշիռը 24.1% է)։

Այդ թվում, Ռուսաստանին բաժին է ընկնում այդ 27.3%-ից 26.5%-ը, Բելառուսին՝ 0.7%-ը, Ղազախստանին՝ 0.1%-ը։

2015 թվականի համեմատ, Ռուսաստանի կշիռը 1.7 տոկոսային կետով աճել է։ Ընդ որում, աճել է Հայաստանից Ռուսաստան արտահանման հաշվին։ Այսպես, 2016 թվականին Հայաստանից ՌԴ արտահանումն աճել է 52.8%-ով կամ ավելի քան 100 մլն դոլարով և կազմել 295 մլն դոլար։ Իսկ ներմուծումն աճել է 3.3%-ով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս