Բաժիններ՝

Խիստ դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթի, Ջաջուռի լեռնանցքները

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12:30-ի դրությամբ, ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության գրեթե բոլոր ավտոճանապարհներին ձյուն է տեղում:

Առատ ձյան, բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Վարդենյաց լեռնանցքը և Բերդ – Ճամբարակ ճանապարհահատվածը:

Խիստ դժվարանցանելի են Ախուրյանի, Աշոցքի տարածաշրջանների ճանապարհները և Քեթի, Ջաջուռի լեռնանցքները:

Առատ ձյան և բքի պատճառով դժվարանցանելի են Սևանի, Դիլիջանի տարածաշրջանների ավտոճանապարհները և Սարավանի լեռնանցքը:

Նոյեմբերյանի ճանապարհներին մերկասառույց է:

Ճանապարհաշինարարները կատարում են աղով, ավազով մշակման և մաքրման աշխատանքներ:

Հորդորում ենք վարորդներին վերը նշված ճանապարհներով երթևեկել ծայրահեղ անհրաժեշտության դեպքում, բացառապես ձմեռային անվադողերով, նաև ունենալ անվաշղթաներ:

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների
նախարարության լրատվական ծառայություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031