Բաժիններ՝

ՄԱԿ-ի ԱԽ-ն Ստամբուլի ահաբեկչությունը որակել է որպես «հրեշավոր և ստոր»

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դատապարտել է դեկտեմբերի 10-ի գիշերը Ստամբուլում տեղի ունեցած կրկնակի ահաբեկչությունը՝ այն որակելով «հրեշավոր և ստոր», հայտնում է TASS-ը։

Գերատեսչությունում հայտարարել են, որ տվյալ հարձակումը «հրեշավոր է և ստոր»։
Ընդ որում՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն կոչ է արել բոլոր պետություններին «ակտիվ համագործակցել Թուրքիայի իշխանությունների հետ»՝ համաձայն միջազգային իրավունքի շրջանակներում ստանձնած պարտավորությունների։

Բացի այդ, կազմակերպությունում ընդգծել են, որ «ահաբեկչությունն իր բոլոր ձևերով ու դրսևորումներով լրջագույն սպառնալիքներից մեկն է միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»:

Դեկտեմբերի 10-ի երեկոյան Ստամբուլի Բեշիկթաշ շրջանի Vodafone Arena մարզադաշտի հարևանությամբ որոտացած 2 պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 39-ի։

Ավելի վաղ «Քրդստանի ազատության բազեներ» (ССК) խմբավորումը հայտարարել է, որ ստանձնում է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս