1 գիշերվա ընթացքում Հալեպը լքել է 10 հազար խաղաղ բնակիչ. SOHR
Ավելի քան 10 հազար մարդ է դեկտեմբերի 11-ի գիշերը լքել արևելյան Հալեպի շրջանները, որոնք գտնվում են ապստամբների վերահսկողության ներքո:
Ինչպես հայտնել է Մարդու իրավունքների հարցով սիրիական դիտորդական կենտրոնը (SOHR), Հալեպի համար մղվող թեժ մարտերը, որոնք ուղեկցվել են ծանր հետանու կիրառությամբ, ստիպել են բնակիչներին թաքնվել քաղաքի առավել անվտանգ՝ արևմտյան մասում, որը գտնվում է կառավարական զորքերի վերահսկողության ներքո:
Անկախ դիտորդները դեռ չեն հաստատել SOHR-ի տվյալները արևելյան Հալեպի բնակիչների զանգվածային փախուստի մասին:
Միևնույն ժամանակ, արևմտյան Հալեպում գտնվող թղթակիցները հայտնում են քաղաքի արևելյան հատվածի ինտենսիվ ռմբակոծությունների մասին: