Բաժիններ՝

Զիդանը «Ռեալում» անընդմեջ առանց պարտության խաղերի քանակով գերազանցեց Բենհակերի ռեկորդը

Իսպանական Պրիմերայի 15-րդ տուրում «Ռեալը» հաղթեց «Դեպորտիվոյին»: Հանդիպումը տեղի ունեցավ «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում և ավարտվեց 3:2 հաշվով:

Մադրիդցիների գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը գերազանցեց «սերուցքայինների» նախկին մարզիչ Լեո Բենհակերի ռեկորդը:

Հոլանդացի մասնագետը «Ռեալի» հետ չէր պարտվել 34 խաղ անընդմեջ, որից հետո 1989 թվականին թիմն արտագնա խաղում 0:2 հաշվով պարտվեց «Սելտային»: «Դեպորտիվոյի» հետ խաղից հետո Զիդանն ունի առանց պարտության 35 խաղ:

Տվյալ պահին Իսպանիայում ռեկորդակիրը հանդիսանում է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ում ղեկավարությամբ 2015-16թթ. մրցաշրջանում թիմը չի պարտվել 39 խաղ անընդմեջ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս