
Կուբայում մեկնարկել է Ֆիդել Կաստրոյի աճյունափոշու հուղարկավորման արարողությունը

Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոյի աճյունափոշով ավտոշարասյունը ժամանել է Սանտյագո դե Կուբայի «Սանտա-Իֆիգենիա» գերեզմանատուն, հայտնում է Կուբայի հեռուստատեսսւթյունը:
Ավտոշարասյունն ուղեկցել են քաղաքի հազարավոր բնակիչներ:
Շաբաթ օրը Կուբայի Կոմկուսի ու նախարարների խորհրդի ղեկավար Ռաուլ Կաստրոն հայտարարել էր, որ հուղարկավորման արարողությունը լինելու է համեստ:
Ֆիդել Կաստրոն մահացել է 90 տարեկան հասակում անցած ուրբաթ օրը: Երկրում ազգային սուգ է հայտարարվել՝ իջեցվել են ազգային դրոշները, չեղյալ են հայտարարվել տոնական միջոցառումները:
Ֆիդել Կաստրոյի աճյունափոշին տեղափոխող ավտոշարասյունը քաղաքի փողոցներով է անցել Կուբայի ազգային հիմնի հնչյունների ներքո:
Կուբայի իշխանություններն արգելել էին գերմանական Bild և իտալական Corriere della Sera թերթերի լրագրողներին լուսաբանել հուղարկավորությունը՝ այդ պարբերականներն անվանելով «ոչ հավասարակշռված»:
Tens of thousands of Cubans alongside world leaders paid tribute to Fidel Castro during the 4 day funeral procession. pic.twitter.com/CHcoJrHLq7
— teleSUR English (@telesurenglish) December 3, 2016