Բաժիններ՝

«Ինձ չեն հետաքրքրում Մոուրինիոյի և Գվարդիոլայի խոսքերը Մեսսիի մասին». Լուիս Էնրիկե

Բոլորը ցանկանում են իրենց թիմում տեսնել Մեսսիին:

«Ես չեմ լսել, թե ինչ են Մոուրինիոն և Գվարդիոլան ասում Մեսսիի մասին: Դա հետաքրքիր չէ: Մենք գիտենք, թե ինչ մեծ ուշադրության է արժանանում Մեսսին, և թե որքան մեծ նշանակություն ունի նա Կատալոնիայի և «Բարսելոնայի» համար:

Ես վստահ եմ, որ ակումբը և Մեսսին կտան տեղեկատվություն այն ժամանակ, երբ ճիշտ համարեն: Ցանկանում եմ, որ նա ավարտի կարիերան մեզ մոտ»,- Էնրիկեի խոսքերն է մեջբերում Goal.com-ը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Մանչեսթեր Սիթին» Մեսսիի համար պատրաստ է վճարել 230 մլն եվրո: «Մանչեսթեր Յունայթեդը» adidas-ի հետ միասին ցանկանում են Մեսսիի վճարել 100 մլն եվրո, որպեսզի նա հրաժարվի հետաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ:

Իսպանիայի 2016-17թթ. առաջնության 9 խաղերում Մեսսին դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:

Արգենտինացու պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2018թ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս