Լյարդի անբավարարության մի քանի նշաններ
Լյարդն ունիվերսալ օրգան է, որի ծավալը կազմում է 1.2-1.5կգ, իսկ մարդու կյանքն անհնար է առանց այս օրգանի: Լյարդը չափազանց կարևոր օրգան է, և պետք է ավելի զգուշորեն և բարեխղճորեն վերաբերվել, հասկանալ ուղարկած ազդանշանները: Եթե լյարդի հիվանդություններ ունեք, ապա սա զգալիորեն կազդի ձեր ինքնազգացողության վրա, կհանգեցնի անժամանակ ծերացման:
Անդադար պետք է ուշադրություն դարձնել լյարդի ուղարկած ազդանշաններին, հետազոտվել և անալիզներ հանձնել: Ձեզ ենք ներկայացնում լյարդի անբավարարության հիմնական նշանները:
1. Մաշկի դեղնում: Եթե նկատում եք, որ մաշկի գույնը փոփոխվել է, դեղնել են նաև աչքերը, սա կարող է դեղնախտի նշան լինել: Դեղնախտի պատճառն օրգանիզմում թունավոր լեղու կուտակումն է, որի պատճառով օրգանիզմն ի վիճակի չէ մնացորդները դուրս բերել:
2. Մեզի գույնի փոփոխություն: Մեզի գույնի փոփոխությունը կարող է մի շարք առողջական խնդիրների հետ կապված լինել, բացի այդ, եթե նկատել եք, որ մեզը մուգ դեղնավուն է, սա կարող է լյարդի անբավարարության նշան լինել: Սա նույնպես թունավոր լեղու կուտակման նշան է:
3. Մաշկային խնդիրներ: Եթե նկատում եք, որ մաշկը քոր է գալիս, թեփոտվում է և գրգռված է, սա կարող է լյարդի անբավարարության նախանշան լինել:
4. Աղիքային խնդիրներ: Լյարդի անբավարարությունը կարող է մի շարք աղիքային խնդիրների հանգեցնել: Փորկապությունը, լուծը, աղիքային արտադրությունը լյարդի անբավարարության նախանշաններ են:
5. Ախորժակի կորուստ: Ախորժակի կամ քաշի հանկարծակի կորուստը կարող է լյարդի լուրջ անբավարարության նշան լինել:
6. Հոգնածություն, գլխապտույտ կամ թուլություն: Տարբեր առողջական խնդիրներ կարող են հանգեցնել գլխապտույտի, դրանցից մեկն էլ լյարդի անբավարարությունն է: Եթե անդադար հոգնածություն, թուլություն, գլխապտույտ եք զգում, ապա սա կարող է լյարդի անբավարարության նշան լինել:
7. Հեղուկի կուտակում (այտուց): Ձեռքերի, ոտքերի այտուցները կարող են վնասված լյարդի նախանշան լինել: Վնասված լյարդն օրգանիզմում հանգեցնում է խախտումների, ինչի պատճառով էլ կուտակվում է հեղուկը:
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը