
Հանուն երեխայի

Աշխարհի առավել բարձ վարձատրվող երգչուհիներից մեկը՝ բրիտանուհի Ադելը, (իսկական անունը Լորի Բլու Էդկինս է) հայտարարել է, որ երկար ժամանակով կընդհատի իր երաժշտական գործունեությունը, քանի որ մտադիր է ունենալ երկրորդ երեխան: Այդ մասին հայտնել է Entertainment Tonight պորտալը:
«Ես պատրաստվում եմ երեխա ծնել: Մի քանի տարուց ես կվեադառնամ, դուք ինձանից չեք ազատվի»,- Entertainment Tonight-ը մեջբերել է կարիերայում դադարի վերաբերյալ Ադելի արած հրապարակային հայտարարությունը: Երգչուհու հայտարարությունը հաջորդել է ԱՄՆ-ում նրա համերգային շրջագայության ավարտին: «10 ամսվա ընթացքում 107 շոու եմ անցկացրել, եւ այդ ամենն իմ թիմի, անսամբլի եւ ընտանիքի շնորհիվ»,- գրել է Ադելը ԱՄՆ-ում համերգային շրջագայությունն ավարտելուց հետո:
Ադելը 2011 թվականից համատեղ ապրում է Սայմոն Քոննեկիի հետ, 2012 թվականին զույգը տղա երեխա է ունեցել: Forbes ամերիկյան հանդեսը նոյեմբերի սկզբին Ադելին երկրորդ տեղն է հատկացրել ամենաբարձր վարձատրվող երաժշտական աստղերի ցուցակում: Հրատարակության ամենամյա վարկանիշի տվյալների համաձայն՝ անցած տարի երգչուհին վաստակել է 80,5 մլն դոլար: