Կարծում եք՝ աշխարհը գերբնակեցվա՞ծ է. այս 10 քարտեզները ցույց են տալիս, որ սխալվում եք
Իտալիա։ Weforum.org կայքը գրում է, որ ՆԱՍԱ-ի տվյալների վրա հիմնված այս քարտեզը ցույց է տալիս, թե ինչպես է բաշխված Իտալիայի բնակչությունը։ Քարտեզը Կոնդրատ Հաքետի՝ Pew Research-ի դեմոգրաֆիական վերջին հրապարակումն է։ Նրա կողմից կազմված քարտեզները ցույց են տալիս, թե ինչպես է բնակչությունը բաշխված աշխարհի տարբեր հատվածներում։ Զարմանալի չէ, որ մարդիկ երկրագնդի տարածքում հավասարաչափ բաշխված չեն։ Սակայն մարդկանց բաշխվածությունը վիզուալ պատկերով տեսնելը կարող է որոշակիորեն զարմացնել ձեզ։
Աշխարհ։ Գլոբալ առումով աշխարհի բնակչության 50 տոկոսն ապրում է դրա տարածքի 1 տոկոսի վրա։ Այս քարտեզը ցույց է տալիս բնակչության խտությունն այլ տեսանկյունից։ Աշխարհի բնակչության 5 տոկոսն է ապրում կապույտ տարածքներում։ Համեմատության համար նշենք, որ նույնաքանակ մարդիկ ապրում են փոքր կարմիր տարածքում։
Ավստրալիա։ Ավստրալիան կարող է լինել այն երկիրը, որը բնակչության ամենաէքստրեմալ խտությունն ունի։ Ֆիզիկական առումով այն տարածքով ԱՄՆ-ի չափ է, բայց ինչպես ցույց է տալիս քարտեզը՝ Ավստրալիայի 23 մլն բնակչության կեսն ապրում է մի քանի խիտ վայրերում։
ԱՄՆ։ 3142 շրջաններից միայն 144-ում է ապրում բնակչության կեսը։ 144 մեծ շրջաններում ապրում է 159,524,138 մարդ՝ բնակչության 50.03 տոկոսը։ 2998 շրջաններում ապրում է 159,332,918 մարդ՝ ամբողջ բնակչության 49.97 տոկոսը։
Իսպանիա։ Ինչպես երևում է քարտեզից, Արևմտյան Եվրոպայի բնակչությունը, աշխարհի մյուս հատվածների համեմատ, հարաբերականորեն հավասարաչափ է բաշխված։ Իսպանիան ինչ-որ առումով բացառություն է. իսպանացիների 14 տոկոսն ապրում է Մադրիդում՝ երկրի կենտրոնում։
Ֆրանսիա։ Քարտեզը ցույց է տալիս 50/50 հարաբերակցությունը։
Հյուսիսային Աֆրիկա։ Զարմանալի չէ, որ Սահարա անապատն ամենաքիչ խտությամբ բնակչությունն ունի աշխարհում։ Հյուսիսային Աֆրիկայի բնակչության կեսն ապրում է Նեղոս գետի ափերին։
Թուրքիա։ Բնակչության 50 տոկոսն ապրում է սև շրջաններում, 50 տոկոսը՝ դեղին շրջաններում։
Կանադա։ Կանադայի բնակչության 50 տոկոսն ապրում է կարմիր տարածքում։
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը