
«Ինչո՞ւ պետք է ավարտեմ կարիերաս, եթե ես ինձ լավ եմ զգում և կարող եմ դեռ շատ բան տալ». Ֆրանչեսկո Տոտտի

«Ռոմայի» ավագ Ֆրանչեսկո Տոտտին կիսվել է իր կարիերայի հնարավոր շարունակության մասին կարծիքով:
«Ֆուտբոլում չկան ակնհայտ բաներ: Ենթադրվում էր, որ ես կավարտեմ կարիերաս դեռ նախորդ մրցաշրջանում: Դա կատարվում է, երբ գործերն այնքան էլ լավ չեն ընթանում, և յուրաքանչյուրն իրավունք ունի ասել այն, ինչ մտածում է: Ես հավատում եմ իմ գլխին և մարմնին, ես դեռ շատ բան կարող եմ տալ, և, եթե ես ինձ լավ եմ զգում, ինչո՞ւ պետք է ավարտեմ կարիերաս»,- ասել է Տոտտին Sky-ի եթերում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը