Բաժիններ՝

«Զլատան Իբրահիմովիչը ժամանակավոր փոխարինող է». Մայքլ Օուեն

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստը շվեդ հարձակվողին արժանի չի համարում այդ ակումբում խաղալու համար: «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ֆեյենորդի» միջև խաղի քննարկման ժամանակ Անգլիայի հավաքականի նախկին հարձակվողը կասկած է հայտնել «Օլդ Թրաֆֆորդում» Իբրայի հեռանկարի կապակցությամբ:

«Իբրահիմովիչը ժամանակավոր փոխարինող է: Նա վատը չէ, բայց մենք խոսում ենք «Մանչեսթեր Յունայթեդի» մասին, որի կազմում պետք է խաղան միայն լավագույն հարձակվողները»,- կարծում է Մայքլ Օուենը, ում խոսքերն է մեջբերում Daily Mail-ը:

Այս մրցաշրջանում Իբրահիմովիչը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 11 խաղ և խփել է 6 գոլ:

Օուենն արդեն առաջին անգամ չէ, որ քննադատում է շվեդին: Օուենն անվանել է նրան կանգնած հարձակվող:

2009-2021թթ. Օուենը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 65 հանդիպում և դարձել է 25 գոլի հեղինակ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս