
Եվրահանձնաժողովում նախազգուշացրել են Եգիպտոսից փախստականների ալիքի մասին

Եգիպտոսում բացակայում է քաղաքական կայունությունը, երկրի տնտեսական հեռանկարները առիթ չեն տալիս լավատեսության համար: Այդ ամենը կարող է հանգեցնել նրան, որ ԵՄ փախստականների հաջորդ ալիքը կարելի է ակնկալել հենց Եգիպտոսից: Այդ մասին հայտարարել է ԵՄ թվային տնտեսության և հասարակության հանձնակատար Գյունտեր Էտտինգերը Բեռլինում:
«Միգրացիոն ճգնաժամում Եգիպտոսը հաջորդ երկիրն է, որը մեզ մոտ հարուցում է անհանգստություն»,- հայտարարել է Էտտինգերը:
Նրա խոսքով՝ «գոյություն ունի վտանգ, որ երիտասարդ եգիպտացիները ճանապարհ են որոնում մեզ մոտ գալու համար»:
Եվրահանձնակատարն ընդգծել է, որ Գերմանիան և Եվրոպան չափազանց քիչ են մտածում այն մասին, թե ինչպես այսօր կարելի է կանխել պատճառները, որոնք կարող են 10 տարի անց մարդկանց դրդել միգրացիայի և երկրից փախուստի:
«Եվրոպան պետք է վերջապես հասունանա»,- հայտարարել է Էտտինգերը: