
Ուսեին Բոլտը մարզվելու է Դորտմունդի «Բորուսիայի» հետ

Իննակի օլիմպիական չեմպիոնը կարող է սկսել ֆուտբոլիստի կարիերա:
Բոլտը պատմել է, որ կապ է հաստատել Դորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի հետ և շուտով մի քանի օրով կմիանա թիմի մարզումներին:
«Տեսնենք՝ ինչ տեղի կունենա Դորտմունդում: Ես միշտ ցանկացել եմ խաղալ «Մանչեսթեր Յունայթեդում»: Դա հիասքանչ կլիներ»,- Բոլտի խոսքերն է մեջբերում The Guardian-ը:
30-ամյա ճամայկացի վազորդը Ռիո դը Ժանեյրոյի Օլիմպիական խաղերում նվաճել է 3 ոսկե մեդալ՝ դառնալով իննակի օլիմպիական չեմպիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը