Բաժիններ՝

«Ես չեմ կարող այնպիսի ավագ լինել, ինչպիսին Թերրին էր». Էդեն Ազար

«Չելսիի» և Բելգիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդեն Ազարը խոստովանել է, որ չունի առաջնորդի որակներ:

«Ես հաճույք եմ ստանում ավագ լինելուց: Փորձում եմ առաջնորդ լինել դաշտում, բայց սա ինձ համար նոր բան է: Ցանկանում եմ Բելգիայի հավաքականի հետ մասնակցել Աշխարհի առաջնությանը և ինչ-որ բան նվաճել ազգային թիմի հետ, բայց պետք չէ ժամանակից առաջ անցնել:

Չգիտեմ, արդյո՞ք մի օր կլինեմ «Չելսիի» ավագը: Կտեսնենք: Ջոն Թիերին շարունակում է մնալ իր դիրքերում: Ես չեմ ուզում գրավել նրա տեղը և ես չեմ կարող նրա նման ավագ լինել, կամ թեկուզ մի փոքր նրան նման լինել: Ես թիմի հետ չեմ խոսում՝ որպես ավագ: Իմ աշխատանքը դաշտում նրանց հետ ոտքերով շփվելն է»,- Ազարի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930