25 կաթիլ այս թուրմից, և կնկատեք արդյունքը

Եղանակային փոփոխությունները, տոթ տարածքներում գտնվելն ու սթրեսային իրավիճակները գլխացավ առաջացնող պատճառներից ընդամենը մի քանիսն են: Ցավալի է, սակայն  գրեթե բոլորն էլ առերեսվել են այս ցավին: Ի՞նչ անել, երբ սաստիկ գլխացավ է առաջանում:

Առաջին բանը, որ գալիս է մեր մտքին, դեղահաբեր խմելն է: Սակայն նկատե՞լ եք, որ երբ դեղի  ազդեցությունն անցնում է, գլխացավը վերադառնում է:

Այս ամենը հաշվի առնելով՝ ձեզ ենք առաջարկում գլխացավի դեմ բնական հզոր միջոց, որը կայծակնային ազդեցություն ունի:

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 100 մլ նվենու (эвкалипт) թուրմ
  • 100 մլ կատվախոտի (валериана) թուրմ
  • 100 մլ սրտախոտի (пустырник) թուրմ
  • 100 մլ ալոճենու (боярышник) թուրմ
  • 50 մլ քաջվարդի թուրմ
  • 50 մլ անանուխի թուրմ
  • 10 հատիկ մեխակ
  • 1 ճ/գ մեղր
  • 10 գ կոճապղպեղ

Պատրաստման եղանակը

Բոլոր բաղադրիչները լցրեք մուգ գույնի ապակե տարայի մեջ, կափարիչը ծածկեք: Թողեք 25 օր թրմվի մութ վայրում, ժամանակ առ ժամանակ խառնեք շշի պարունակությունը:

Ապա խառնուրդը քամեք և լցրեք ապակե  շշի մեջ:

Օրական երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, օգտագործեք այս խառնուրդից 25 կաթիլ: Որոշ ժամանակ անց կնկատեք, որ գլխացավն անհետ անցել է:

Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս