Բաժիններ՝

Գեորգի Գյուրջիևի կյանքի խորհուրդները դստերը

Գեորգի Գյուրջիևը հայտնի է՝ որպես ճանապարհորդ, կոմպոզիտոր և միստիկ-փիլիսոփա, ներքին կատարելագործման «չորրորդ ճանապարհի» ուսմունքի հեղինակն է: Նա նաև շատ իմաստուն է եղել: Այս խորհուրդները տարբեր ժամանակներ նա տվել է իր դստերը՝ Դուշկա Հովարտին:

Կենտրոնացիր ինքդ քեզ վրա:

Յուրաքանչյուր վայրկյան գիտակցիր, թե ինչ ես զգում, տեսնում, անում:

Ինչ սկսել ես՝ հասցրու ավարտին:

Ինչ որ ձեռնարկում ես, արա ուժերիդ գերագույն լարումով:

Մի կապվիր այն ամենին, ինչը կարող է կործանել քեզ:

Առատաձեռնությունդ հեռու պահիր վկաներից:

Բոլորին վերաբերվիր այնպես, ինչպես քո ազգականներին ես վերաբերվում:

Ուղղիր սխալներդ:

Ամեն մի ընծայի համար սովորիր երախտապարտ լինել:

Ինքնապաշտպանական վարքդ կանգնեցրու:

Մի խաբիր, մի գողացիր, այդպես վարվելու դեպքում կգողանաս և կխաբես քեզ:

Օգնիր մերձավորներիդ, բայց այնպես մի արա, որ նրանք քո օգնությունից կախում ունենան:

Մեծ տարածություններ մի զբաղեցրու:

Մի աղմկիր և ավելորդ շարժումներ մի արա:

Եթե հավատք չունես, գոնե ցույց տուր, որ ունես:

Ուժեղ անհատականություններով մի հրապուրվիր:

Ոչինչ մի հափշտակիր:

Բաժանիր արդար:

Մի գայթակղիր:

Կեր և քնիր այնքան, որքան անհրաժեշտ է:

Քո անձնական խնդիրներից մի խոսիր:

Մի դատիր, քանի դեռ չգիտես ողջ ճշմարտությունը:

Անօգուտ ընկերություն մի ձեռնարկիր:

Ընդհանուր սովորույթների հետևից մի գնա:

Քեզ մի՛ վաճառիր:

Հարգիր քո ստորագրած համաձայնագրերը:

Եղիր ճշտապահ:

Մի՛ նախանձիր:

Խոսիր միայն անհրաժեշտի մասին:

Օգուտներիդ մասին մի մտածիր:

Մի՛ սպառնա:

Խոստումներդ կատարիր:

Վիճելիս՝ քեզ դիմացինի փոխարեն պատկերացրու:

Ընդունիր հաղթողին:

Հաղթահարիր վախերդ:

Օգնիր, որ ուրիշները սովորեն իրենք իրենց օգնել:

Ատելությունդ հաղթահարիր, եղիր նրանց հետ, ովքեր վանում են:

Հպարտությունդ փոխարինիր արժանապատվությամբ:

Չարությունդ փոխարինիր արարմամբ:

Ագահությունդ փոխարինիր գեղեցիկը երկրպագելով:

Նախանձդ փոխարինիր ուրիշների ձեռքբերումներով հիանալով:

Ատելությունդ փոխարինիր գթասրտությամբ:

Մի վիրավորիր քեզ, բայց և մի գովերգիր:

Զարգացրու երևակայությունդ:

Մի զվարճացիր ուրիշներին հրահանգներ տալուց:

Վճարիր քեզ համար աշխատողներին:

Մի գովազդիր գաղափարներդ և աշխատանքդ:

Այնպես մի արա, որ քեզ խղճան:

Արտաքին տեսքովդ մի ցույց տուր քեզ:

Մի հակաճառիր, լռիր:

Պարտքեր մի կուտակիր:

Հրապարակայնորեն վիրավորելով՝ հրապարակայնորեն էլ ներողություն խնդրիր:

Եթե սխալ ես՝ մի համառիր:

Եթե նախկինում ասած մտքերդ չեն բռնում ժամանակի քննությունը, կրկին մի հրապարակիր:

Անպիտան ոչինչ մի պահիր:

Մի զարդարիր քեզ ուրիշների գաղափարներով:

Մի լուսանկարվիր հայտնի մարդկանց հետ:

Եղիր քո դատավորը:

Մի ներկայացրու քեզ ունեցվածքովդ:

Գիտակցիր, որ ամեն ինչ քոնն է:

Եթե ինքնախոկմամբ ես զբաղվում, և սատանան խանգարում է, արա այնպես, որ նա էլ ինքնախոկմամբ զբաղվի:

Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս