Բաժիններ՝

294,5 մլն դրամ՝ 1000 դրամները նվազագույն աշխատավարձ ստացող անձանց փոխարեն վճարելու համար

Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին օրենքի նախագծի հիմնավորման մեջ, ինչպես և ցանկացած այլ օրինագծերի դեպքում, նշվում է, թե դրա ընդունումը ինչպես կազդի բյուջեի վրա՝ ծախսերն ու եկամուտները ինչ փոփոխություն կկրեն։

Ինչպես նշվում է այս օրինագծերի փաթեթի հիմնավորման մեջ, նախագծերի ընդունման կապակցությամբ պետական բյուջեի եկամուտների ավելացում չի ակնկալվում:

Սակայն ծախսերի ավելացում լինելու է։ Ըստ փաստաթղթի՝ նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեից կպահանջվի տարեկան շուրջ 294 մլն 480 հազար  դրամ գումարի չափով լրացուցիչ ֆինանսավորում։

Բանն այն է, որ պետական մարմիններում աշխատող և նվազագույն աշխատավարձ ստացող անձանց փոխարեն դրոշմանիշային վճարը (ամսական 1000 դրամը) վճարվելու է պետական բյուջեից։

Ըստ ներկայացված հաշվարկի՝  Հայաստանում ետական մարմիններում աշխատող և նվազագույն աշխատավարձ ստացող անձանց թիվը  24540 է, և նրանցից յուրաքանչյուրի համար տարեկան 12000 դրամ վճարելու համար կպահանջվի 294480000 դրամ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս