Խոշոր հրդեհ՝ Հերացի փողոցի բենզալցակայանում. կա տուժած

Նոյեմբերի 12-ին, ժամը 10.08-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Հերացու փողոցում գտնվող CPS բենզալցակայանում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արագ արձագանքման, օպերատիվ խմբերը և չորս մարտական հաշվարկ: Այս մասին հայտնում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.24-ին, մարվել՝ 10.30-ին: Հրդեհի հետևանքով տուժել է բենզալցակայանի մոտակայքում կայանված բենզատարի վարորդը (1960 թ. Թ. Հ.), ով տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 կլինիկական հիվանդանոց, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930