Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանում կադրային ջարդ է սկսել. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Թեև առողջապահության նախկին նախարար ԱրմենՄուրադյանը դեռևս Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարն է, սակայն սկսել է կադրային ջարդը: Այն մեկնարկել է առանցքային պաշտոններից:

«Ժամանակ»-ի տեղեկություններով` օրերս աշխատանքից ազատել է բուհի աշխատակազմի ղեկավարին: Այս հաստիքում տեղավորել է ոչ վաղ անցյալում իր կողմից Առողջապահության նախարարի խորհրդական նշանակված Էդուարդ Բարսեղյանին, որը բացի իր հիմնական գործառույթից, նաև Դավիթաշեն համայնքի թիվ 20 պոլիկլինիկայի տնօրենն էր: Այսօր մեր զանգին ի պատասխան` պոլիկլինիկայից ասացին, որ Բարսեղյանն արդեն տեղափոխվել է համալսարան՝ աշխատանքի»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս