Համաներման հարցով մի շարք պաշտոնատար անձինք հանդիպում են Սերժ Սարգսյանի հետ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ այս օրերին ՀՀ մի շարք պաշտոնատար անձինք տարբեր հանդիպումներ են ունենում Սերժ Սարգսյանի հետ: Այդ ընթացքում քննարկվում են մասնավորապես համաներում հայտարարելու անհրաժեշտության և ժամկետների հարցերը: Մեզ հայտնի դարձավ, որ օրերս նույնաբովանդակ հանդիպում է տեղի ունեցել նաև հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի և Սերժ Սարգսյանի միջև:

Վ. Մանուկյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը` հավելելով, որ բոլոր հարցերը վերջնականապես չեն քննարկվել. խոսակցությանը դեռ կվերադառնան: Հարցին` ի վերջո, համաներում տեղի ունենալո՞ւ է, ՀԽ նախագահը պատասխանեց. «Դա ոչ մեկ չի իմանում: Երբ մոտ լինենք դրան, ես Ձեզ կասեմ»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930