Նոյեմբերի 21-ից «Պոբեդա»-ն կսկսի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ռուսական «Պոբեդա» բյուջետային ավիաընկերությունը՝ լոու-քոսթերը, նոյեմբերի 21-ից կսկսի դեպի Մոսկվա-Գյումրի ավիատոմսերի վաճառքը։ Ընկերությունը թռիչքներ կիրականացնի «Շիրակ» օդանավակայանից դեպի Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայան։
Նախատեսվում է թռիչքներն իրականացնել շաբաթական 3 անգամ՝ երեքշաբթի, հինգշաբթի և կիրակի։ Դրանք կատարվելու են ցերեկային ժամերին։ Իսկ դեկտեմբերի 15-ից ընկերությունը կսկսի մշտական թռիչքները։ Մոսկվա-Գյումրի մինիմալ արժեքով՝999 ռուբլիով կամ 16 դոլարով (7760 դրամ), սակայն ավիատոմսերը սահմանափակ են լինելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։